Հավով բրիզոլ
Պատրաստեք հավով բրիզոլ հետևյալ բաղադրատոմսով
Հավով բրիզոլ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Իտալական խոհանոցում մի շատ հետաքրքիր ուտեստ կա` բրիզոլ. Հիշեցնենք` դա ձվաձեղի մեջ ամփոփված աղացած մսի բարակ շերտ է: Մենք լավ գիտենք նաև շնիցել պատրաստել, դա էլ ծեծած մսի բարակ շերտ է` ձվի և պաքսիմատի շերտի մեջ տապակած: Ուտեստը, որ այսօր պատրաստելու ենք, այդ երկուսի մեջտեղում է, կարելի է ասել` իտալական և ավստրիական խոհանոցների սահմանագծին:

Ինչպես պատրաստել հավով բրիզոլ
Ափսեի մեջ ալյուր լցնել, քարրի, աղ, պղպեղներ, սխտորի փոշի ավելացնել, խառնել: Ձվերը ջարդել ափսեի մեջ, հարել: Տապակը դնել կրակին, բուսայուղ լցնել, տաքացնել: Հավի դոշը դնել տախտակին, շեղակի բարակ շերտեր կտրտել, դրանց վրա սննդային թաղանթ փռել, թակել այնքան, որ գրեթե թափանցիկ դառնան: Մսաշերտերը ալրոտել, ապա թաթախել ձվի մեջ, 2 կողմից արագ տապակել, տեղափոխել ջեռոցի տապակի մեջ: Լոլիկը բարակ շերտատել, բրիզոլների վրա լոլիկի բարակ շերտ դնել, քերած պանիր շաղ տալ, մի քանի րոպեով դնել տաք գրիլի տակ: Մատուցել մարոլի տերևների վրա: