Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի սոուսով կրծքամիս

Հավի դոշը լայնակի կիսել, թեթևակի թակել, պետք է խոզապուխտի չափին համապատասխան կտոր ստանալ: Ստացված շերտերը համեմել աղի, պղպեղների և չոր ծիտրոնի խառնուրդով, ամեն շերտին մեկ շերտ խոզապուխտ և պանիր դնել, ռուլետ փաթաթել, չոփիկով ամրացնել: Սոուսի բաղադրիչները՝ թթվասերը, սպիտակ գինին, մանանենխն ու սխտորի պճեղը, լցնել հարիչի մեջ, թեթևակի համեմել աղ ու պղպեղներով, հարել: Ստացված սոուսը լցնել ջեռոցի տապակի մեջ, շարել ռուլետները, ամեն ռուլետին պանրի շերտիկ դնել, եփել 200* նախապես տաքացրած ջեռոցում 20 րոպե: Ռուլետները մատուցել որևէ խավարտով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի սոուսով կրծքամիս

հավի կրծքամիս հավի կրծքամիս 400 գրամ

խոզապուխտ խոզապուխտ 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ծիտրոն ծիտրոն 0.25 թեյի գդալ

սխտոր սխտոր 1 պճեղ

մանանեխ մանանեխ 0.5 թեյի գդալ

սպիտակ գինի սպիտակ գինի 40 մլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1270դրամ,
իսկ կալորիականությունը ` 158 կկալ