Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի փափկամիսը մեղրով սոուսով

Հավի փափկամիսը համեմել աղով և պղպեղով, դնել ցելոֆանի 2 շերտերի միջև և ծեծել: Ալյուրին ավելացնել սև պղպեղը, աղը, ընկույզը, կարմիր պղպեղը, ուրցը, խառնել և դնել մի կողմ: Ձվերը հարել, ավելացնել ջուրը, խառնել: Հավը թաթախել ալյուրի և համեմունքների խառնուրդի մեջ, հետո` ձվի մեջ, վերջում կրկին ալյուրի խառնուրդի մեջ: Տապակի մեջ ձիթայուղ լցնել, և միջին կրակի վրա տապակել հավը: Փոքրիկ տապակի մեջ ձիթայուղ լցնել և մի փոքր տապակել ճզմած սխտորը, այնուհետև ավելացնել մեղրը, սոյայի սոուսը, սև պղպեղը, 5-10 ր. խառնել, դնել մի կողմ, թողնել սառչի: Հավի փափկամիսը թաթախել սոուսի մեջ և մատուցել բրնձի կամ մակարոնի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի փափկամիսը մեղրով սոուսով

հավի կրծքամիս հավի կրծքամիս 600 գրամ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

աղ աղ 5 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 4 թեյի գդալ

ընկույզ ընկույզ 50 գրամ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 2 ճաշի գդալ

ուրց ուրց 2 թեյի գդալ

ձու ձու 4 հատ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

սխտոր սխտոր 4 պճեղ

սոյայի սոուս սոյայի սոուս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2030դրամ,
իսկ կալորիականությունը ` 603 կկալ