Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի մսով սնկով ռուլետ

Հավը կտրել այնպես, որ այն տափակ հարթ մակերես ունենա: Ոսկորները հանել, որ մնա միսը կաշվի վրա: Հավը կտրել այնպես, որ այն ուղղանկյունու ձև ստանա: Այն մասերում, ուր մսի շերտը բարակ է, կրծքամսից կտրած մսի շերտերով լրացնել, հավասարեցնել մնացած մասերին: Համեմել աղով, պղպեղով: Տախտակի վրա բարակ կենցաղային տոպրակ-թաղանթ փռել, դնել հավը, ծածկել մեկ ուրիշ տոպրակով և ծեծել հատուկ մուրճիկով: Սունկերը 4 մասի բաժանել, պղպեղը երկար շերտատել: Տապակել բուսայուղի մեջ, մինչև փափկեն: Թասի մեջ խառնել տապակած սունկը, պղպեղը, ռեհանը, հարած ձուն, աղ ցանել: Ձվի փոխարեն կարելի է քերած պանիր ավելացնել: Միջուկը դնել հավի մսի կենտրոնում: Ռուլետի պես փաթաթել սկսած լայն մասից: Տոպրակով փաթաթել, ծայրերը կապել: Ռուլետը թելով կապել կամ փայլաթիթեղով փաթաթել, դնել եռացող ջրով կաթսայի մեջ: Ցածր կրակի վրա եփել 40 րոպե: Հովացնել եփված ռուլետը, տոպրակները հանել, դնել տապակի մեջ, վրան քսել սոյայի սուսի և մեղրի խառնուրդ: Դնել 180 աստիճանի ջեռոցը 15-20 րոպե: Կարմրելուց հետո հանել, կտրատել, մատուցել իբրև առանձին ուտեստ կամ նախուտեստ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի մսով սնկով ռուլետ

հավ հավ 2 կգ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

շամպինիոն շամպինիոն 150 գրամ

ռեհան ռեհան

ձու ձու 1 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

մեղր մեղր 1 ճաշի գդալ

սոյայի սոուս սոյայի սոուս 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4590դրամ,
իսկ կալորիականությունը ` 582 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5