Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի մսով կունգ պաո

Մարինադ պատրաստելու համար` թասի մեջ լցնել 2 ճ.գդալ սոյայի սոուս, ավելացնել 1 ճ.գդալ սպիտակ գինի, 1 ճ.գդալ օսլա, խառնել: Հավի կրծքամիսը ոչ մեծ կտորների կտրտել, լցնել մարինադի մեջ, լավ խառնել: Փոքր թասի մեջ խառնել 2 ճ.գդալ սոյայի սոուսը, քացախը, 1 ճ.գդալ սպիտակ գինին, շաքարավազը, 1 թ.գդալ օսլա ավելացնել, լավ խառնել: Տապակի մեջ 2 սմ բարձրությամբ բուսայուղ տաքացնել, հավի կտորները, անընդհատ խառնելով, տապակել 3-5 րոպե, դատարկել քամիչի մեջ: Բուսայուղից 2 ճ.գդալի չափ վերադարձնել տապակի մեջ, մեջը գցել մանրացրած չոր չիլի պղպեղը: Կես րոպեից ավելացնել մանրացրած սխտորն ու կոճապղպեղը, 1 րոպեից ավելացնել հավի կտորների չափով կտրտած կանաչ պղպեղը, հավի կտորները, խառնելով տաքացնել 1-2 րոպե, լցնել չմանրացրած ընկույզը, սոոուսը, խառնելով տապակել այնքան` մինչև բաղադրիչները փայլուն դառնան: Մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի մսով կունգ պաո

հավի կրծքամիս հավի կրծքամիս 300 գրամ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 2 հատ

սխտոր սխտոր 2 պճեղ

կոճապղպեղ կոճապղպեղ

կծու պղպեղ կծու պղպեղ 1 հատ

ընկույզ ընկույզ 50 գրամ

սոյայի սոուս սոյայի սոուս 4 ճաշի գդալ

սպիտակ գինի սպիտակ գինի 2 ճաշի գդալ

օսլա օսլա 1.5 ճաշի գդալ

քացախ քացախ 1 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1280դրամ,
իսկ կալորիականությունը ` 119 կկալ