Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի մսով ծրարներ

Հավի միսը նախապես խաշել, մանր կտրտել, լցնել թասի մեջ, վրան քերել նախապես թեթևակի խաշած գազարը, քերել նաև պանիրը: Ավելացնել կտրտած մաղադանոսը, համեմել պղպեղներով, դարչինով, աղով, ըստ ցանկության մի քիչ մայոնեզ ավելացնել, խառնել: Լավաշը կտրտել 10սմ հաստության շերտերի, վրան հալեցրած կարագ քսել, մի ծայրին 1ճ/գդ. լցոն դնել և փաթաթել եռանկյունու ձևով: Շարել յուղած տապակու մեջ, երեսին էլ առատորեն կարագ քսել և դնել ջեռոցը: Հենց կարմրի հանել ջեռոցից: Մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի մսով ծրարներ

հավի միս հավի միս 400 գրամ

մաղադանոս մաղադանոս 1 ճաշի գդալ

գազար գազար 2 հատ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 1 թեյի գդալ

դարչին դարչին 1 պտղունց

կարագ կարագ 100 գրամ

լավաշ լավաշ 3 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1790դրամ,
իսկ կալորիականությունը ` 162 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5