Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի միս միլանյան եղանակով

Մսի կտորները ծեծել, մինչև բարակեն, աղ, պղպեղ ցանել վրան: Երեք միջին չափի ամաններ վերցնել, առաջինում խառնել ալյուրը, աղը, պղպեղը, ուրց, հազրեվարդ ըստ ճաշակի: Երկրորդ ափսեում խառնել ձուն ու կաթը, երրորդում պանիրը, պաքսիմատը, մաղադանոսը, մի քիչ աղ և պղպեղ: Հավի ամեն մսակտորը մտցնել ալյուրի, հետո ձվի, վերջում պաքսիմատի մեջ: Երկու կողմից լավ պաքսիմատապատել: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել: Երկու կողմից միսը տապակել, որ ստացվի համաչափ ոսկեգույն կեղև: Կարևոր է, որ մսի կտորները միմյանց չկպչեն տապակելիս:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի միս միլանյան եղանակով

հավի կրծքամիս հավի կրծքամիս 600 գրամ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

պաքսիմատ պաքսիմատ 1.5 թեյի բաժակ

քերած պանիր քերած պանիր 350 գրամ

մաղադանոս մաղադանոս

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2140դրամ,
իսկ կալորիականությունը ` 359 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5