Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի լյարդով պաշտետ

Կարագի կեսը թողնել մինչև սենյակային ճերմաստիճանի դառնալը: խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, կտրտել, սոխը նույնպես կտրտել և խնձորի հետ 20գ կարագով տապակել` մինչև սկսեն թեթևակի վարդագունել, լցնել հարիչի թասի մեջ: Տապակի մեջ 30 գ կարագ դնել և հավի կիսած լյարդերը տապակել միջին կրակով` մինչև պատրաստ լինեն, աղ, պղպեղ և դարչին ավելացնել, խառնել: Լցնել հարիչի թասի մեջ, ավելացնել սերուցքը, հարել` մինչև միասեռ զանգված դառնա, լցնել թասի մեջ: Սենյակային ջերմաստիճանի 40 գ կարագը հարել` մինչև կրեմի նման զանգված ստացվի, շարունակելով հարել, մաս-մաս լցնել լյարդի զանգվածը, պաշտետը համտեսել, կիտրոնի հյութ, աղ, պղպեղ անել, մեկ անգամ էլ հարել, ապա այս զանգվածը լցնել սննդային թաղանթ փռած հարմար կաղապարի մեջ, հարթեցնել: Մնացած կարագը հալեցնել, լցնել պաշտետի վրա, սննդային թաղանթով ծածկել, մի քանի ժամով դնել սառնարանը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի լյարդով պաշտետ

կարագ կարագ 110 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

խնձոր խնձոր 1 հատ

Հավի լյարդ Հավի լյարդ 300 գրամ

կոնյակ կոնյակ 2 ճաշի գդալ

սերուցք սերուցք 1 ճաշի գդալ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

դարչին դարչին 1 պտղունց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1580դրամ,
իսկ կալորիականությունը ` 96 կկալ