Հավի լյարդով և պիստակով պաշտետ
Պատրաստեք հավի լյարդով և պիստակով պաշտետ հետևյալ բաղադրատոմսով
Հավի լյարդով և պիստակով պաշտետ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Հավի ամեաօգտակար մասը, թերևս, լյարդն է: Լյարդով պատրաստվող բազմապիսի ուտեստներ կան, որոնց մեջ պաշտետները հատուկ տեղ են գրավում:

Ինչպես պատրաստել հավի լյարդով և պիստակով պաշտետ
Ձուն և սերուցքը թասի մեջ հարել, աղ ու պղպեղ անել, ավելացնել 100 գ հավի լյարդը, ծածկել, 30 րոպեով դնել սառնարանը: Հացի շերտերին կաթ ավելացնել, թողնել փափկեն: Մանր կտրտած սոխը բուսայուղով տապակել` մինչև ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել մնացած կտրտած լյարդը, աղ անել, տապակել`մինչև դուրս գցած հյութը քաշվի, համեմել, կրակից վերցնել, թողնել սառչի: Ջեռոցը միացնել 180*, 15*30 սմ չափի ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել: Տապակած լյարդն ու մարինացված լյարդի զանգվածը լցնել հարիչի թասի մեջ, մշընկույզ, ծիտրոն ավելացնել, լավ հարել, ապա ավելացնել ֆիստաշկան, խառնել, լցնել ջեռոցի տապակի մեջ, եփել 40-45 րոպե: