Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի լցոնած կրծքամիս

Թասի մեջ թթվասերին խառնել սոյայի սոուսը, շաքարավազը, լավ խառնել: Վրան ճզմել սխտորը, ավելացնել մանրացրաց սամիթը և լավ խառնել ավելացնելով աղ և պղպեղներ: Հավի կրծքամսին գրպանիկներ կտրել խորը և դնել մարինադի մեջ, թողնել մսակտորները մարինացվեն: Թավայի մեջ թեթևակի բովել նուշը: Խճողակը պատրաստելու համար թավայի մեջ տաքացնել բուսայուղը, սոխը մանր կտրտել, սոխերած անել: Մանր կտրատել գազարը և ավելացնել սոխերածի վրա: Կտրատել մանր նաև կարմիր պղպեղը և ավելացնել խճողակին խառնել: Ավելացնել նաև մանր կտրատած նեխուրի ցողունները, սխտորն ու նուշը, լավ խառնել, համեմել աղ ու պղպեղներով, թողնել մի փոքր տապակվի: Խճողակը տեղափոխել ամանի մեջ: Վերցնել ջեռոցի տապակը, վրան յուղաթուղթ փռել: Հավի կրծքամիսը լցոնել խճողակով, ամրացնել չոփիկներով, դնել տապակի մեջ և տեղափոխել 190* տաքացրած ջեռոցը, եփել 30-35 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի լցոնած կրծքամիս

հավի կրծքամիս հավի կրծքամիս 400 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

սամիթ սամիթ 0.5 փունջ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

սոյայի սոուս սոյայի սոուս 4 ճաշի գդալ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

գազար գազար 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

նեխուր նեխուր 3 ցողուն

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

նուշ նուշ 50 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1550դրամ,
իսկ կալորիականությունը ` 154 կկալ