Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի կրծքամիս թարխունով

Սունկը լվանալ, մաքրել, ոտիկները հեռացնել: Սոխը մանրացնել, սունկի հետ տապակել ուժեղ կրակի վրա կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ: Տապակել 5-6 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Աղ, պղպեղ անել, վերցնել կրակից: Կրեմ-ֆրեշը(թթվասերով), սպիտակ գինին, աղը, պղպեղը, մշկընկույզը խառնել բլենդերի մեջ: Հավի կրծքամսի վրա երկու կողմից աղ, պղպեղ անել: Ջեռոցի տապակին կարագ քսել, վրան դնել կրծքամիսը, վրան` տապակած սունկն ու սոխը: Վրան լցնել բլենդերի խառնուրդը: Մանր կտրատած թարխունը լցնել վրան: Տապակը դնել 170 °С ջեռոցի մեջ 30 րոպե: Միսը հանել ջեռոցից: Սոուսի համար առաջացած մսաջուրը լցնել թասի մեջ: Ավելացնել մնացած կարագը, եռացնել: Կրծքամիսն ու սունկը ծածկել փայլաթիթեղով, որ չսառչեն: Ալյուրը խառնել 1 ճ.գդ. ջրին, լցնել մսի հյութի վրա: Ստացված զանգվածը հարել, դարձնել սոուս: Եփել մինչև թանձրանա, 2-3 րոպե, աղ, պղպեղ անել: Այս սոուսը մատուցել կրծքամսի հետ: Զարդարել թարխունով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի կրծքամիս թարխունով

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

շամպինիոն շամպինիոն 400 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

սպիտակ գինի սպիտակ գինի 1 թեյի բաժակ

թարխուն թարխուն 15 ցողուն

մշընկույզ մշընկույզ

ալյուր ալյուր 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

կարագ կարագ 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2850դրամ,
իսկ կալորիականությունը ` 307 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5