Հավի համեմված բդեր և կորոկկե
Պատրաստեք հավի համեմված բդեր և կորոկկե հետևյալ բաղադրատոմսով
Հավի համեմված բդեր և կորոկկե շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր առաջարկում ենք խառնել աշխարհի խոհանոցները և հետաքրքիր ընթրիք ստանալ: Սկսենք ջեռոցում պատրաստվող հավի մսից, որի հետ կմատուցենք կարտոֆիլից ճապոնական գնդեր` կորոկկե:

Ինչպես պատրաստել հավի համեմված բդեր և կորոկկե
Սննդային տոպրակի մեջ լցնել ծեծած զիրան, սխտորի փոշին, կարմիր քաղցր և կծու պղպեղները, 1 թ.գդալ աղ ավելացնել, լավ խառնել: Հավի բդերը կիսել, լավ չորացնել, գցել համեմունքներով տոպրակի մեջ, տոպրակը թափահարել, որպեսզի մսակտորները հավասարաչափ համեմվեն: Ջեռոցի տապակը յուղել, մեջը դնել հավի համեմված կտորները, տապակը 10 րոպեով դնել 230* տաքացրած ջեռոցը: Քացախն ու մեղրը լավ խառնել: Հավի մսակտորները շրջել, 8 րոպեով դնել ջեռոցը, ապա դրանք օծել մնացած մարինադով, եփել` մինչև այդ կողմերից էլ կարմրեն: Մատուցել տաք: