Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի դոշով եփովի երշիկ

Հավի միսը կտրտել, ավելացնել մանրացրած սխտորը, աղալ կամ հարիչով մանրացնել, ավելացնել սերուցքը, շարունակել հարել, ապա մեկիկ-մեկիկ ավելացնել սպիտակուցները, համեմել աղ, պղպեղներով, խմելի սունելիով, լցնել բազուկի հյութը, մեկ անգամ էլ հարել: Զանգվածը 2 մասի բաժանել, դրանք փաթաթել մի քանի շերտ սննդային թաղանթով, ծայրերը լավ կապել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, փաթեթները դնել մեջը, հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել, մարմանդ կրակով եփել 30 րոպե: Փաթեթները հանել կաթսայից, թողնել երշիկը սառչի, թաղանթը հեռացնել, շերտատել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի դոշով եփովի երշիկ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

սերուցք սերուցք 200 մլ

սպիտակուց սպիտակուց 2 հատ

ճակնդեղ ճակնդեղ 1 հատ

սխտոր սխտոր 1 պճեղ

խմելի-սունելի խմելի-սունելի

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1170դրամ,
իսկ կալորիականությունը ` 232 կկալ