Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել համեղ պատառներ լավաշով

Հավի սիրտն ու քարաճիկը եփել, մանրացնել, կտրտել կանաչ սոխն ու սամիթը, ավելացնել մսին, պանիրն անցկացնել քերիչով, նույնպես ավելացնել մսին, լցնել նաև 2 ձվի դեղնուցները, աղ, պղպեղ և լավ խառնել։ Լավաշները կտրել եռանկյունաձև, լցնել լցոնը և սիգարի նման փաթաթել, եզրերին սպիտակուց քսել և տապակել բուսայուղի մեջ։ Այս բաղադրատոմսում հավի սիրտն ու քարաճիկը կարելի է փոխարինել հավի փափկամսով կամ հորթի մսով։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք համեղ պատառներ լավաշով

լավաշ լավաշ 6 հատ

հավի քարաճիկ հավի քարաճիկ 200 գրամ

հավի սիրտ հավի սիրտ 200 գրամ

ձու ձու 2 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ

սամիթ սամիթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2050դրամ,
իսկ կալորիականությունը ` 410 կկալ