Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձվաձեղով փաթեթներ

Կաղամբը, կարմիր և կանաչ պղպեղները, կանաչ սոխը բարակ շերտատել, գազարը բանջարեղենի մաքրելու գործիքով բարակ ժապավենների կտրտել, թեթևակի մանրացնել, հավի խաշած միսը թել-թել անել: Տապակի մեջ քիչ բուսայուղ տաքացնել, քերած կոճապղպեղն ու ճզմած սխտորը 1 րոպե տապակել, ավելացնել հավի միսը, սոյայի սոուսը, տապակել` մինչև բանջարեղենը պատրաստ լինի, բայց չփափկի: Կրակից վերցնել: Մեկ այլ տապակի մեջ 1 ձու ջարդել, համեմել, լավ հարել: Չկպչող տապակը տաքացնել, բուսայուղ քսել, ձվաձեղ տապակել, տեղափոխել տապակի վրա, խճողակ դնել, գլան փաթաթել: Մնացած մթերքն էլ այսպես պատրաստել: Մատուցելիս փաթեթները 2 մասի կտրել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձվաձեղով փաթեթներ

ձու ձու 3 հատ

կաղամբ կաղամբ 50 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ 3 ցողուն

գազար գազար 0,5 հատ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 0,5 հատ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 0,5 հատ

կոճապղպեղ կոճապղպեղ

սխտոր սխտոր 1 պճեղ

հավի միս հավի միս 150 գրամ

սալորի սոուս սալորի սոուս 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 570դրամ,
իսկ կալորիականությունը ` 311 կկալ