Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դեղձով և գետնանուշով հավի ռուլետ

Հավի կրծքամսի մեջ կտրվածք անել, գրքի նման բացել, վրան սննդային թաղանթ փռել, ծեծել` մինչև բարակ շերտ ստացվի, աղ ու պղպեղ անել, թողնել մարինացվի: Պանիրը կտրել բարակ ձողիկների տեսքով, գետնանուշը թեթևակի մանրացնել, 1 դեղձը կտրտել բարակ դիլիմների: Ալյումինաթղթի կրկնակի շերտը յուղել, վրան փռել ծեծած հավի կրծքամսի շերտերը, երկարությամբ դնել պանրի և դեղձի շերտերը, շաղ տալ արախիսը, քիչ սերուցք դնել, ձիգ ռուլետ փաթաթել, ալյումինաթուղթը կոնֆետի նման փաթաթել, դնել 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցը` 45-50 րոպեով:
Սոուս պատրաստելու համար` պահածոյացված մեկ դեղձը քերել կամ հարել գործիքով, ավելացնել քերած կոճապղպեղը, սխտորը, սերուցքը և շատ մարմանդ կրակին այն տաքացնել` թույլ չտալով, որ եռա: Համեմել կիտրոնի հյութով, աղ ու սպիտակ պղպեղ անել: Ռուլետը սառեցնել, ալյումինաթուղթը հեռացնել, կտրտել, վրան սոուս լցնել, զարդարել կանաչիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դեղձով և գետնանուշով հավի ռուլետ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 700 գրամ

դեղձ դեղձ 0.5 կգ

գետնանուշ գետնանուշ 40 գրամ

սերուցք սերուցք 50 մլ

սխտոր սխտոր 1 պճեղ

կոճապղպեղ կոճապղպեղ 0.5 թեյի գդալ

աղ աղ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1200դրամ,
իսկ կալորիականությունը ` 171 կկալ