Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դդմիկով, հավով լազանյա

Խմորի բաղադրիչները խառնել, խմորը թողնել հանգստանա: Հետո բացել, ստանալ բարակ շերտեր: Դդմիկը քերիչով անցկացնել, սոխը կտրատել, սխտորը ճզմել, այդ բոլորը տապակել բուսայուղով, ավելացնել սոյայի սոուսը: Հավի կրծքամիսը կտրատել, տապակել, պանիրը խորանարդիկներով կտրատել: Ռեհանը նույնպես մանրացնել: Տապակի մեջ դնել խմորի շերտը, հետո` միջուկը շերտ առ շերտ: Նախ դդնիկը, ապա հավի միսը, պանիրը ռեհանը: Հետո նորից խմոր, միջուկ և այսպես շարունակ: Վերևում պետք է լինի խմորի շերտ: Զարդարել պանրով, ռեհանով, եփել 180 աստիճանի ջերոցում մոտ 40 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդմիկով, հավով լազանյա

դդում դդում 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 300 գրամ

ռեհան ռեհան

սխտոր սխտոր 2 պճեղ

սալորի սոուս սալորի սոուս 4 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

ձու ձու 3 հատ

ալյուր ալյուր 400 գրամ

կաթ կաթ 80 մլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1620դրամ,
իսկ կալորիականությունը ` 452 կկալ