Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դդմիկով և հավի մսով ռուլետ

Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, այն պատել ձիթայուղի բարակ շերտով: Դդմիկները երկարությամբ 0,5 սմ հաստության լեզվակների կտրտել, շարել ջեռոցի տապակի մեջ, աղ անել, 5-7 րոպեով դնել 150* տաքացրած ջեռոցը, թողնել թեթևակի փափկեն, որպեսզի հնարավոր լինի դրանք փաթաթել: Հավի դոշը լայնակի կիսել, շերտերի վրա սննդային թաղանթ փռել, ծեծել, համեմել աղ ու պղպեղներով, բարակ ձողիկների նման կտրտել, ճզմած սխտոր և աջիկա ավելացնել, խառնել, թողնել 5 րոպե մարինացվեն: Դդմիկի շերտերը հանել ջեռոցից, ամեն շերտին մսի ձողիկներ դնել, ռուլետ փաթաթել, ապա դրանք քաշել բամբուկե շամփուրիկների վրա, դասավորել ջեռոցի յուղած տապակի մեջ, վրան քերած պանիր շաղ տալ, դնել 180* տաքացրած ջեռոցը. Եփել 25 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդմիկով և հավի մսով ռուլետ

դդում դդում 3 հատ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 400 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

աջիկա աջիկա 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 710դրամ,
իսկ կալորիականությունը ` 109 կկալ