Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չախոխբիլի

Հավը լվանալ, կաշին հանել, կտրտել: Տապակը լավ տաքացնել և հավն առանց յուղի 15 ր. տապակել` պարբերաբար շուռ տալով: Լոլիկները լցնել եռացրած ջրի մեջ (որպեսզի կեղևները հոշտությամբ հանվեն), մաքրել կեղևները, կտրտել, խառնել տոմատի մածուկի հետ, լցնել հավի վրա և 10 ր. եփել թույլ կրակով: Մեկ այլ տապակի մեջ կարագ լցնել, տապակել սոխը և լցնել հավի վրա: Փակել կափարիչը և եփել 30 ր.: Այնուհետև ավելացնել գինին և կտրտած համեմը կարող եք նաև մաղադանոս, եփել 5 ր.:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չախոխբիլի

հավի միս հավի միս 0.5 կգ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

կծու կարմիր պղպեղ կծու կարմիր պղպեղ 1 ճաշի գդալ

համեմ համեմ 1 փունջ

կարագ կարագ 100 գրամ

սխտոր սխտոր 1 պճեղ

լոլիկ լոլիկ 2 հատ

կարմիր գինի կարմիր գինի 0.5 թեյի բաժակ

խմելի-սունելի խմելի-սունելի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 650դրամ,
իսկ կալորիականությունը ` 69 կկալ