Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բակկարա

Ջուր եռացնել, աղ և մի փոքր ձիթայուղ լցնել: Բրինձը եփել այդ ջրով: Հավի կրծքամիսը երկար շերտերով կտրատել: Սունկը բարակ շերտատել: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել: Հավի միսը տապակել թավայի մեջ: Անընդհատ խառնել: Երբ միսը թեթևակի տապակվի, ավելացնել սունկը: Ավելացնել աղ, սպիտակ պղպեղ, քարի: Մաղադանոսն ու սխտորը կտրատել, լցնել թավայի մեջ: Եթե կարիք լինի, մի քիչ աղ ցանել, ավելացնել թթվասերը, սերուցքը: Եփված բրինձը ջրքամել, լցնել կոնաձև բաժակի մեջ, սեղմել, որպեսզի ձև ստանա, շուռ տալ ափսեի մեջ: Բրնձի բլրակի շուրջը լցնել մսով թանձրահյութը: Զարդարել մաղադանոսով և կարմիր պղպեղի շերտերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բակկարա

բրինձ բրինձ 200 գրամ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 150 գրամ

սունկ սունկ 150 գրամ

սերուցք սերուցք 50 մլ

սխտոր սխտոր 2 պճեղ

մաղադանոս մաղադանոս

անանուխ անանուխ

աղ աղ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 790դրամ,
իսկ կալորիականությունը ` 107 կկալ