Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել րիզոտտո միլանյան ձեվով

50 մլ եռացած ջրի մեջ բացել շաֆրանը: Սոխերն ու սխտորը մանր կտրատել: 100 գ կարագն ու 50 գ բուսայուղը խառնել, սոխը այս խառնուրդով տապակել, մինչև թափանցիկ դառնա: Ավելացնել սխտորը, հետո բրինձը, ևս մի քանի րոպե տապակել, այդ ընթացքում յուղը կներծծվի բրնձի մեջ: Մսաջրի մեկ երրորդ մասը լցնել բրնձի վրա, ավելացնել սպիտակ գինին, խառնելով եփել: Երբ սկսի եռալ, կրակն իջեցնել: Անընդհատ խառնել, ավելացնել 1.5 լիտր հավի արգանակ: Ավելացնել նաև շաֆրանը և նորից խառնել: Տասնհինգ րոպե հետո սկսեք փորձել. երբ բրինձը գրեթե եփված լինի, աղ և պղպեղ անել, խառնել մանրացված մաղադանոսը, մի քիչ արգանակ և կարագ ավելացնել, երկու րոպե եփել, անընդհատ խառնել: Կրակից վերցնել, լցնել մատուցվող ափսեների մեջ, ամեն ափսեի մեջ լցնել թարմ լոլիկներից, բուսայուղից, մանրացված սոխից պատրաստված աղցան, վրան ցանել քերած պարմեզան պանիր: Կարելի է որպես լրացուցիչ զարդարանք օգտագործել ցածր ջերմաստիճանով միացված ջեռոցում խորոված չերրի լոլիկներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք րիզոտտո միլանյան ձեվով

բրինձ բրինձ 400 գրամ

հավի արգանակի հավի արգանակի

սոխ սոխ 200 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ 2 փունջ

սխտոր սխտոր 2 պճեղ

շաֆրան շաֆրան 0.5 թեյի գդալ

լոլիկ լոլիկ 100 գրամ

կարագ կարագ 120 գրամ

ձեթ ձեթ 50 մլ

սպիտակ գինի սպիտակ գինի 200 մլ

մաղադանոս մաղադանոս

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1500դրամ,
իսկ կալորիականությունը ` 164 կկալ