Բաղադրատոմս
ՌԱՏԱՏՈՒՅ
Պատրաստեք ռատատույ հետևյալ բաղադրատոմսով
ՌԱՏԱՏՈՒՅ Ֆրանսիական Տաք ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել ռատատույ
Սոխը մանրացնել, տապակել ճզմած սխտորի հետ բուսայուղի մեջ: Պղպեղը կտրատել, լցնել սոխի վրա, տապակել 3-4 րոպե: 4 լոլիկի կեղևը հանել, բլենդերով մանրացնել, լցնել սոխեռածի վրա: Եփել մոտ հինգ րոպե: Ավելացնել տոմատի մածուկը, 3-4 ճ.գդ. գինի, աղ, համեմունքներ, եռացնել և եփել հինգ րոպե: Զանգվածի մի մասը լցնել տապակի մեջ: Սմբուկները, դդմիկը, լոլիկները օղակ-օղակ կտրատել, հերթով շարել տապակի մեջ, վրան լցնել մաղադանոս, ռեհան, ավելացնել 3 պճեղ սխտոր, ուրց: Բանջարեղենի վրա ցողել 2-3 ճ. գդ. բուսայուղ, աղ, պղպեղ անել, եփել 60 րոպե 190 աստիճանի ջեռոցում: Տապակը ծածկել յուղաթղթով, կափարիչով ոչ մի դեպքում չփակել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ռատատույ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1020դրամ,
իսկ կալորիականությունը ` 229 կկալ