Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի մսով տապակա

Խոզի միսը լվանալ, կտրատել ոչ մեծ կտորների: Աղ, պղպեղ ցանել, թողնել երկու րոպե: Մսի կտորները շարել թավայի մեջ և եփել մարմանդ կրակի վրա: Թավայի կափարիչը փակ թողնել այնքան, մինչև մսից դուրս եկած հեղուկը ցամաքի: Ապա կափարիչը վերցնել: Կարտոֆիլը մաքրել, կտրատել, լցնել թավայի մեջ: Մսի յուղոտ մասի շնորհիվ արդեն հարկավոր չէ ոչ կարագ, որ բուսայուղ: Կարտոֆիլն ու միսը տապակել մինչև կարմրելը: Մատուցել թթվի կամ աղցանի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի մսով տապակա

խոզի միս խոզի միս 300 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1060դրամ,
իսկ կալորիականությունը ` 165 կկալ