Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի մսով տակածո

Ամանի մեջ լցնել սոյայի սոուսը, փշրել ծիտրոնը, պղպեղներ անել, խառնել: Խոզի միսը շերտատել, թակել, թակածոները դնել մարինադի մեջ, ավելացնել ոչ բարակ կիսաշրջանակների կտրտած սոխը, խառնել, թողնել 2-3 ժամ մարինացվեն: Խոզի մսակտորները մարինադից հանել, չորացնել, ձիթայուղով երկու կողմից թեթևակի տապակել: Ջեռոցը միացնել 180*, տապակը յուղել, վրան լցնել սոխի կտորները, դասավորել մսակտորները, դրանց վրա էլ դասավորել խուրմայի շերտերը, լցնել մարինադը և տապակը դնել ջեռոցը, եփել 30-40 րոպե: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել՝ մինչև այն պատրաստ լինի: Խոզի մսակտորները դնել մատուցվող ափսեի մեջ, վրան իր սոուսից լցնել, կողքին դնել ջրքամած բրինձը, զարդարել մաղադանոսի ճյուղերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի մսով տակածո

խոզի միս խոզի միս 500 գրամ

կիտրոն կիտրոն COM_CCK_

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

ծիտրոն ծիտրոն 0.5 թեյի գդալ

կանաչի կանաչի

բրինձ բրինձ 1 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 300դրամ,
իսկ կալորիականությունը ` 73 կկալ