Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի մսով սացիվի

Խոզի միսը փոքր կտորների վերածել, կաթսայի մեջ տապակել մանրացրած սոխի հետ: Ընկույզի միջուկը ծեծել համեմի, սխտորի, աղի, հատիկավոր պղպեղի հետ, ավելացնել եգիպտացորենի ալյուրը, բացել ջրով (6 բաժակ): Լցնել կաթսայի մեջ, որտեղ արդեն տապակած միսն է և եփել 20-25 րոպե: Եփելու ավարտից 5 րոպե առաջ ավելացնել համեմի ծեծած սերմը, խմելի-սունելին, աղացած մեխակն ու դարչինը, գինու քացախը կամ նռան հյութը, աղ անել: Պատրաստի սացիվին սառեցնել, մատուցել սառը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի մսով սացիվի

խոզի միս խոզի միս 500 գրամ

սոխ սոխ 300 գրամ

ընկույզ ընկույզ 200 գրամ

համեմ համեմ 3 ցողուն

սխտոր սխտոր 2 պճեղ

ալյուր ալյուր 1.5 ճաշի գդալ

խմելի-սունելի խմելի-սունելի 1 թեյի գդալ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ

գինու քացախ գինու քացախ

դարչին դարչին

մեխակ մեխակ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2530դրամ,
իսկ կալորիականությունը ` 104 կկալ