Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի միս ջեռոցում

Սև հատիկ պղպեղը, չոր կարմիր պղպեղը, համեմի սերմը թեթևակի մանրացնել, խառնել ուրցի և խոշոր աղի հետ: Սխտորի պճեղները երկարուկ կտրտել, թավալել համեմունքի մեջ: Խոզի յուղի շերտի մեջ ոչ խոր կտրվածքներ անել այնպես, որ դրանք հազիվ հասնեն մսին: Մսակտորի հակառակ կողմից դանակով խոր ճեղքեր անել, ամեն ճեղքի մեջ սխտորի համեմված կտոր դնել, մսակտորին գլանի ձև տալ, բամբակե թելով կապկպել, որպեսզի, եփվելու ընթացքում, այն պահպանի ձևը: Թասի մեջ խառնել մանանեխը, մայոնեզը, այս զանգվածը քսել մսակտորին, ապա մսակտորը թավալել համեմունքի մեջ, փաթաթել ալյումինաթղթի կրկնակի շերտի մեջ: Մարինացնել 2-3 ժամ, ապա հենց նույն փաթեթով դնել 180* ջերմությամբ ջեռոցը` 40-45 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի միս ջեռոցում

խոզի միս խոզի միս 600 գրամ

մանանեխ մանանեխ 1 ճաշի գդալ

սխտոր սխտոր 3 պճեղ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

մայոնեզ մայոնեզ 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

համեմի սերմ համեմի սերմ 1 ճաշի գդալ

ուրց ուրց 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2530դրամ,
իսկ կալորիականությունը ` 89 կկալ