Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի միս բանջարեղենի հետ

Խոզի փափկամիսը համաչափ շերտերի բաժանել: Մսին աղ անել, սպիտակ պղպեղ ցանել, ապա ձեռքով տարածել մակերեսով մեկ: Ձիթայուղ լցնել: Տաք ձիթայուղի մեջ շատ թեժ կրակի վրա տապակել մսի կտորները: Առանց շրջելու թողնել այնքան, մինչև մի կողմը գրեթե պատրաստ լինի: Ապա շուռ տալ և տապակել ևս 20-30 րոպե: Ամբողջական սնկերը, հաստ օղակներով կտրատած սոխը, նեխուրը և կիսած պղպեղը խորովել: Մսի տապակած կտորները դնել ափսեի մեջ, կողքին շարել արդեն խորովված բանջարեղենը և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի միս բանջարեղենի հետ

խոզի միս խոզի միս 600 գրամ

աղ աղ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

ձեթ ձեթ

շամպինիոն շամպինիոն 100 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

նեխուր նեխուր 2 ցողուն

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2210դրամ,
իսկ կալորիականությունը ` 92 կկալ