Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի լցոնած միս

Սպանախը խաշել, ջրքամել, լավ մզել, կտրտել, ավելացնել կտրտած սոխն ու սխտորը, ընկույզը, 80 գ քերած պանիրը, համեմել աղով, պղպեղով և մշընկույզով: Խոզի փափկամսի մեջ գրպան բացել, լցոնել սպանախի խառնուրդով, բացվածքն ամրացնել չոպիկներով, յուղով 2 կողմից տապակել, աղ ու պղպեղ անել, կողիկը դնել ջեռոցի տապակի մեջ, տեղափոխել 150* տաքացրած ջեռոցը, թողնել այնտեղ 12 րոպե: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը խաշել: Տապակի մեջ մնացած յուղին ավելացնել արգանակն ու գինին, եփել մինչև զանգվածը կես ընկնի, ավելացնել մանանեխը, մնացած 70 գ պանիրը, քիչ ջրով բացած օսլան, աղ ու պղպեղ անել, եփել 1 րոպե: Մակարոնը ջրքամել: Մակարոնն ու կողիկները դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել և անմիջապես մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի լցոնած միս

խոզի միս խոզի միս 500 գրամ

սպանախ սպանախ 1 փունջ

սխտոր սխտոր 1 պճեղ

սոխ սոխ 1 գլուխ

ընկույզ ընկույզ 50 գրամ

մշընկույզ մշընկույզ 0.5 թեյի գդալ

յուղ յուղ 1 ճաշի գդալ

սպիտակ գինի սպիտակ գինի 50 մլ

մանանեխ մանանեխ 1 թեյի գդալ

օսլա օսլա 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մակարոն մակարոն 300 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2990դրամ,
իսկ կալորիականությունը ` 177 կկալ