Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խաղողի տերեվներով տոլմա

Միսը, սալը և սոխը  աղալ, եթե ձեր տավարի միսը յուղոտ է, կարող եք սալ չավելացնել կամ սալի փոխարեն ավելացնել կարագ: Տոլմայի մսի համի համար շատ կարևոր է յուղոտ լինելը: Ավելացնել բրինձն ու բլղուրը, կանաչիները, համեմել աղ ու սև պղպեղներով: Լավ խառնել: Խաղողի տերևները լվանալ, քամել: Զգուշությամբ բացում ենք խաղողի տերևները և դնում 1 թեյի գդալ խճողակ: Երկու կողմերը ծալել և փաթաթել: Շարել փաթաթված տոլմաները լայն կաթսայի մեջ, իրար կողք-կողքի ու շարքերով բարձրացնել այնքան, մինչև լցոնը վերջանա: Տոլմայի վրա շուռ տված ափսե դնել և եփել այնքան մինչև տոլմաները պատրաստ լինեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խաղողի տերեվներով տոլմա

տավարի միս տավարի միս 0.5 կգ

ճարպ ճարպ 100 գրամ

սոխ սոխ 3 գլուխ

բրինձ բրինձ 0.25 թեյի բաժակ

բլղուր բլղուր 0.25 թեյի բաժակ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 3 ճաշի գդալ

ծիտրոն ծիտրոն 2 թեյի գդալ

մաղադանոս մաղադանոս 5 ցողուն

համեմ համեմ 5 ցողուն

խաղողի տերևներ խաղողի տերևներ

կարագ կարագ 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 810դրամ,
իսկ կալորիականությունը ` 34 կկալ