Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ուռհայի կոլոլակ

Ոչխարի միսը ոսկորից առանձնացնել: Ոսկորները խաշել, արգանակը քամել, աղ անել: Միսը երկու անգամ մսաղացով անցկացնել: Ավելացնել ձավարը, աղ, պղպեղ ցանել: Մեկ ձու կոտրել վրան, ձեռքով խառնել այնքան, մինչև համասեռ խճողակ ստացվի: Որքան շատ խառնեք զանգվածը, կոլոլակն այնքան հաջող կստացվի: Ձեռքի մեջ մի գունդ միս վերցնել, փոս անել, մեջը դնել մի կտոր սառած կարագ, փակել, կոլոլակի ձև տալ: Երբ բոլոր գնդիկները պատրաստ լինեն, գցել եռացող արգանակի մեջ: Եփել այնքան, մինչև կոլոլակները ջրի երես բարձրանան: Կոլոլակների վրա շաղ տալ կտրատած մաղադանոս: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ուռհայի կոլոլակ

ոչխարի միս ոչխարի միս 1 կգ

ձավար ձավար 0.5 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

կիտրոն կիտրոն

կարագ կարագ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2260դրամ,
իսկ կալորիականությունը ` 324 կկալ