Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տժվժիկ

Տավարի լյարդը գցել տաք ջրի մեջ, 1 րոպեից գցել սառը ջրի մեջ, թաղանթը հեռացնել, ոչ մանր կտրտել: Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել կտրտած լյարդը, ուժեղ կրակի վրա խառնելով տապակել՝ մինչև լյարդի կտորների վրա կեղև կապի, համեմել աղ ու պղպեղներով, ապա կափարիչ դնել, եփել 7-8 րոպե: Լոլիկը քերել, ստացված խյուսին խառնել աջիկան, այս զանգվածը լցնել տժվժիկի վրա, եփել 2-3 րոպե: Մատուցելիս զարդարել մաղադանոսի մի քանի տերևով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տժվժիկ

տավարի լյարդ տավարի լյարդ 400 գրամ

սոխ սոխ 4 գլուխ

աջիկա աջիկա 1 ճաշի գդալ

լոլիկ լոլիկ 1 հատ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 870դրամ,
իսկ կալորիականությունը ` 238 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5