Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թոնրի խորոված

Վերցնել խոզի մսի հատկապես կողոսկրերը, որովհետև կողոսկրերով ամենահամեղ խորովածն է պատրաստվում, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, վրան ավելացնել չորացրած կանաչեղենը, օղակաձև կտրատված սոխը և միսը դնել խորը կաթսայի մեջ, փականով փակել և դնել սառնարանում 1 օր, որպեսզի համեմունքների համը տարածվի: Մեկ օր հետո, կարտոֆիլը մաքրել, կլոր կտրել, աղ անել, մսի հետ շարել շամփուրներին: Թոնիրը վառել, թողնել, որ կրակը հանգչի, որպեսզի մնա միայն կարմիր ածուխը, ապա շամփուրըները կախել թոնիրում և թոնրի բերանը փակել, իսկ փակիչի վրա շորեր գցել, որպեսզի թոնրի տաքությունը դուրս չգա, խորովածն էլ հյութեղ լինի և անպայման այդ շորերը թրջել, որպեսզի շորերը չայրվեն: Խորովածը խորովել 20-25 րոպե, ապա հանել թոնից և լցնել լավաշի վրա, իսկ խորոված մսի վրա լցնել օղերով կտրատված գլուխ սոխ և թարմ մանրացված կանաչի: Ըստ ցանկության կարող եք նաև սմբուկ, բիբար և լոլիկ խորովել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թոնրի խորոված

խոզի միս խոզի միս 3 կգ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

կանաչի կանաչի

սոխ սոխ 500 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 500 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 9960դրամ,
իսկ կալորիականությունը ` 497 կկալ