Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տնական ապուխտ

Օգտագործվում են հավի ոչ միայն կրծքամիսը, այլև «մուգ» միսը: Ոչ խոշոր կտրատել, համեմել աղով, պղպեղով, կտրատած սխտորով, համեմունքներով և ժելատինով: Լավ խառնել և թողնել 15-20 րոպե: Կտրել ջեռոցի համար նախատեսված թաղանթը, միսը լցնել մեջը, թելով կապել ծայրերը: Դնել մետաղյա բանկայի մեջ և եփել 190°С ջեռոցում մոտ մեկ ժամ: Բանկան դնել տապակի մեջ, որ առաջացած ավելորդ հեղուկը չթափվի: Եփվելուց հետո թողնել հովանա, դնել սառնարանի մեջ: Հաջորդ օրը հանել, ազատել թաղանթից: Մատուցելիս կտրատել ոչ շատ բարակ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տնական ապուխտ

հավի միս հավի միս 600 գրամ

սխտոր սխտոր 1 պճեղ

ժելատին ժելատին 1 ճաշի գդալ

կանաչի կանաչի 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1310դրամ,
իսկ կալորիականությունը ` 140 կկալ