Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տերիյակի սոուսով մսագնդեր

Թասի մեջ դնել տավարի աղացած միսը, ավելացնել շատ մանր կտրտած սոխը, մաղադանոսը, սխտորը, պաքսիմատը, վրան ձու ջարդել, համեմել աղ ու պղպեղներով, լավ հունցել: Ջեռոցը միացնել 180 աստիճան, թողնել տաքանա: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել: Զանգվածից մսագնդեր ձևավորել, շարել տապակի մեջ, 15 րոպեով դնել ջեռոցը, որպեսզի դրանք կեղև կապեն, ապա հանել ջեռոցից, վրձինով տերիյակի սոուս քսել, քունջութ շաղ տալ, 7-10 րոպեով նորից դնել ջեռոցը: Վարունգը կլոր կամ էլիպսաձև կտրել, շարել մատուցվող ափսեի մեջ, վրան մսագունդ դնել, բամբուկե չոփիկ խրել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տերիյակի սոուսով մսագնդեր

տավարի միս տավարի միս 300 գրամ

սոխ սոխ 0.5 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

ձու ձու 1 հատ

պաքսիմատ պաքսիմատ 3 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

սոուս սոուս 3 ճաշի գդալ

քունջութի սերմեր քունջութի սերմեր 1 ճաշի գդալ

վարունգ վարունգ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 171 կկալ