Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թավրիզյան քուֆթա

Խաշած սիսեռը կլպել, 3 ճ. գդալի չափ առանձնացնել, պատառաքաղով տրորել: Չամիչը, ծիրանաչիրն ու սալորաչիրը գոլ ջրով թրջել: Զաֆրանը լցնել հավանգի մեջ, մի պտղունց աղ ավելացնել, տրորել, վրան 3 թ.գդալ եռջուր լցնել, թրջել 5 րոպե: Աղացած մսին ավելացնել տրորած սիսեռը, նախապես խաշած բրինձը, մանր կտրտած 0.5 գլուխ սոխը, 1 ձվի դեղնուցը, աղ ու պղպեղ անել, լցնել զաֆրանի 1 թ.գդալ թուրմը, լավ հարել, 20 րոպեով դնել սառնարանը: Չամիչը, սալորաչիրն ու ծիրանաչիրը ջրքամել, դնել թղթե անձեռոցիկի վրա: Կափարիչով հրակայուն ամանը յուղել, ջեռոցը միացնել 150*: Խաշած ձուն կիսել: Խճողակը 2 մասի բաժանել, գունդ անել, մեջը փոս անել, փոսի մեջ կես ձու, կես ընկույզ, մեկական ծիրանաչիր և սալորաչիր, և չամիչ դնել, գնդի ձևը վերականգնել, դնել ջեռոցի տապակի մեջ, կողքին շարել չերրի լոլիկները, այնքան արգանակ լցնել, որ մակարդակը հասնի մսագնդերի 2/3-ին, կափարիչ դնել, ջեռոցում եփել 30 րոպե, ապա կափարիչը վերցնել, թողնել քուֆթան ևս 15 րոպե եփվի և կարմրի: Մնացած կես գլուխ սոխը կիսաօղակների կտրտել, յուղով տապակել, ավելացնել զաֆրանի մնացած թուրմը, քրքումը, սիսեռը, մնացած արգանակը, պղպեղ անել և եռացնել, կրակից վերցնել: Քուֆթան և սոուսը մատուցել միասին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թավրիզյան քուֆթա

տավարի միս տավարի միս 300 գրամ

մսի արգանակ մսի արգանակ 500 մլ

յուղ յուղ 2 ճաշի գդալ

սիսեռ սիսեռ 100 գրամ

ձու ձու 2 հատ

լոլիկ լոլիկ 1 կգ

բրինձ բրինձ 50 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

ընկույզ ընկույզ 20 գրամ

սալորի չիր սալորի չիր 30 գրամ

ծիրանի չիր ծիրանի չիր 30 գրամ

շաֆրան շաֆրան

չամիչ չամիչ 30 գրամ

քրքում քրքում 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3580դրամ,
իսկ կալորիականությունը ` 519 կկալ