Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տավարի միս տխեմալիով

Տավարի միսը կտրատել, լվանալ, աղ անել, դնել տաք թավայի մեջ և տապակել բոլոր կողմերից: Հետո տեղափոխել կաթսայի մեջ, վրան լցնել տապակելուց հետո մնացած յուղը, մի քանի գդալ ջուր, փակ կափարիչով եփել մինչև փափկի: Վերջում ավելացնել օղակաձև կտրատած սոխը, որը նախապես փոքր-ինչ պետք է շոգեխաշել տխեմալիի ջրով: Կրակից վերցնելուց առաջ ավելացնել մանր կտրատած սամիթ, համեմ, ծեծած հատիկ պղպեղ և խառնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տավարի միս տխեմալիով

տավարի միս տավարի միս 500 գրամ

սոխ սոխ 4 գլուխ

սամիթ սամիթ 4 ցողուն

համեմ համեմ 3 ցողուն

սխտոր սխտոր 2 պճեղ

սև պղպեղ սև պղպեղ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1620դրամ,
իսկ կալորիականությունը ` 85 կկալ