Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տավարի միս բուրգունդյան

Միսը լվանալ, չորացնել, ջլերը հեռացնել: Կտրատել խոշոր կտորներով, անձեռոցիկի վրա չորացնել:  Ապուխտը ձողիկներով կտրատել: Գազարը լվանալ, մաքրել, մանր կտրատել: Սոխը մաքրել, մանրացնել, սխտորը` նույնպես: Բանջարեղենը կարելի է մանրացնել դանակով, ավելի հեշտ կլինի` խոհանոցային կոմբայնի օգնությամբ: Վերցնել մաղադանոսի, ուրցի փնջերը, դափնու կես տերևը, որոնք նախապես հարկավոր է լվանալ և չորացնել, թելով կապել կամ դնել մաքուր տոպրակի մեջ: Խոր սոտեյնիկի կամ չուգունե թավայի մեջ լցնել մանրացրած ապուխտը, խառնելով տապակել մոտ հինգ րոպե: Բեկոնը թավայից հանել, դնել մի կողմ: Թավայի մեջ  մեկ գդալ յուղ կամ կարագ ավելացնել, կրակն ուժեղացնել և տապակել միսը: Որպեսզի այն ոչ թե եփվի, այլ տապակվի, մսակտորները հերթով գցել թավայի մեջ, այլ ոչ միանգամից: Տապակել երկու կողմից մինչև կարմրի: Միսը դնել ապուխտի կողքին: Յուղն ավելացնել, տապակել գազարը, սոխն ու սխտորը, կրակն իջեցնել: Մի քանի րոպեից լցնել ալյուրը, տապակել: Խառնելով ավելացնել տոմատը, հետո նաև գինին: Ավելացնել արգանակը, կրակն ուժեղացնել, եռացնել մի քանի րոպե: Հետո կրակն իջեցնել, աղ անել, գցել պղպեղի հատիկները և համեմունքի տոպրակը: Ավելացնել միսն ու ապուխտը, եփել: Կափարիչը փակել, դնել 160 աստիճան տաք ջեռոցի մեջ  2,5-3 ժամով: Մեկ այլ թավայի մեջ լցնել  300 մլ ջուր,  30 գրամ կարագ, շաքարավազ, մաքրած մանր սոխուկները: Եռացնել, հետո կրակն իջեցնել, ծածկել կափարիչով, եփել ~10 րոպե: Կափարիչը վերցնել, թավան թափահարելով խառնել, մինչև հեղուկը գոլորշիանա, սոխը` կարմրի: Շամպինիոնները մաքրել, լվանալ, կտրատել, կարագով տապակել, աղ, պղպեղ անել: Ռագուն հանել ջեռոցից: Հանել համեմունքի տոպրակը, ավելացնել սունկն ու սոխուկները: Մատուցել կարտոֆիլի հետ` կանաչիով զարդարելով:

 


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տավարի միս բուրգունդյան

տավարի միս տավարի միս 1 կգ

ապուխտ ապուխտ 50 գրամ

գազար գազար 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

կարմիր գինի կարմիր գինի 450 մլ

մսի արգանակ մսի արգանակ 450 գրամ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 2 թեյի գդալ

յուղ յուղ

մաղադանոս մաղադանոս 3 ցողուն

ուրց ուրց 3 ցողուն

դափնու տերև դափնու տերև 0.5 հատ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ 20 գրամ

շամպինիոն շամպինիոն 450 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 6160դրամ,
իսկ կալորիականությունը ` 375 կկալ