Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տապակած տավարի միս պղպեղի հետ

Տավարի միսը կտրատել մոտավորապես 5 : 2.5 չափի: Սոյան խառնել օսլային: Մսի կտորները գցել այդ խառնուրդի մեջ: Թողնել  20 րոպե մարինացվի: Մեծ թավայի մեջ տաքացնել բուսայուղի կեսը: Թեժ կրակով տապակել միսը` անընդհատ խառնելով: Այդպես տապակել 15 րոպե, հետո դնել քամիչի վրա: Թավայի մեջ լցնել մնացած բուսայուղը և տաքացնել: Ավելացնել մանրացված կոճապղպեղը, սխտորը, տապակել մեկ րոպե:  Ավելացնել կտրատած քաղցր պղպեղը, մի քիչ աղ և շաքարավազ:  2 րոպե տապակել խառնելով: Բանջարեղենը պիտի փափկի, բայց և խրթխրթան լինի: Ավելացնել միսը, լավ խառնել, հարկ եղած դեպքում ջուր կամ արգանակ լցնել: Երբ միսը լավ տաքանա, դնել ափսեի մեջ, մատուցել բրնձի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տապակած տավարի միս պղպեղի հետ

տավարի միս տավարի միս 225 գրամ

սոյայի սոուս սոյայի սոուս 2 ճաշի գդալ

օսլա օսլա 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ 15 ճաշի գդալ

կոճապղպեղ կոճապղպեղ 15 գրամ

սխտոր սխտոր 1 պճեղ

պղպեղ պղպեղ 2 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

հավի արգանակի հավի արգանակի 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2170դրամ,
իսկ կալորիականությունը ` 159 կկալ