Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տապակա «արարատ»

Բրինձը եփել, ջրքամել, աղ անել: Միսը բարակ շերտերի բաժանել: Թավան տաքացնել, նախ տապակել միսն առանց յուղի: Հետո շուռ տալ: Երբ միսն արդեն երկու կողմից կեղև ստանա, բուսայուղ ավելացնել թավայի մեջ: Երբ միսը մի քանի րոպե կտապակվի և գրեթե պատրաստ կլինի, ավելացնել աղ, պղպեղ, կոնյակ և այրել այն: Կրակը թեժացնելու դեպքում սպիրտային մասն ինքնիրեն կայրվի: Մեկ այլ թավայի մեջ կարագը հալեցնել: Չիրը մանր կտրատել և բովել կարագով: Ափսեի մեջ դնել նեխուրի տերևները: Վրան Արարատի նման մեծ ու փոքր բլրակներով դնել բրինձը: Շուրջը շաղ տալ չիրը: Մի կողմում տեղադրել տապակված կտրատած միսը: Թավայի մեջ լցնել սերուցքը, զաֆրան ավելացնել, մի քիչ եփել: Թանձրահյութը լցնել բրնձի և մսի արանքում: Զարդարել չորացրած լավաշի կտորներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տապակա «արարատ»

հորթի միս հորթի միս 400 գրամ

բրինձ բրինձ 1.5 թեյի բաժակ

սալորի չիր սալորի չիր 3 հատ

ծիրանի չիր ծիրանի չիր 2 հատ

կարագ կարագ 1 ճաշի գդալ

սերուցք սերուցք 0.5 թեյի բաժակ

շաֆրան շաֆրան 0.5 թեյի գդալ

կոնյակ կոնյակ 20 գրամ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

չոր լավաշ չոր լավաշ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2370դրամ,
իսկ կալորիականությունը ` 257 կկալ