Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թահինի թանձրահյութով միս

Սոխը կտրատել, տապակել բուսայուղով: Միանգամից ավելացնել համեմունքները, մեկ րոպե տապակել: Սոխի վրա լցնել միսն ու տապակել, մինչև հեղուկ մասը ցամաքի: Անընդհատ խառնել, որ միսը գնդիկների չվերածվի: Վերջում ավելացնել մանր կտրատած մաղադանոսը: Լոլիկը մանր խորանարդիկներով կտրատել, նախապես հեռացնելով պտղակոթերն ու սերմերը, թողնել միայն պատերը: Տապակը յուղել, լցնել տապակած միսը: Գդալով հարթեցնել, վրան տարածել լոլիկները և թահինի թանձրահյութը: Դնել 180 С տաք ջեռոցի մեջ մոտ 20 րոպե: Թահինը պետք է մի քիչ գույնը փոխի, բայց այն չի կարմրի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թահինի թանձրահյութով միս

տավարի միս տավարի միս 500 գրամ

սոխ սոխ 3 գլուխ

լոլիկ լոլիկ 4 հատ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

քրքում քրքում 0.5 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 0.5 թեյի գդալ

կծու կարմիր պղպեղ կծու կարմիր պղպեղ 0.5 թեյի գդալ

համեմի սերմ համեմի սերմ 1 պտղունց

դարչին դարչին

կոճապղպեղ կոճապղպեղ

աղ աղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1750դրամ,
իսկ կալորիականությունը ` 222 կկալ