Սխորած
Պատրաստեք սխորած հետևյալ բաղադրատոմսով
Սխորած Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Հայկական խոհանոցում աղացած մսով շատ ուտեստներ կան, որ կողիկ են հիշեցնում: Այսօր առաջարկում ենք դրանցից մեկը: Մեծ քանակության սխտորի պատճառով՝ այն կոչվում է սխտորած, մատուցվում է հատուկ սոուսով:

Ինչպես պատրաստել սխորած
Հում կարտոֆիլը քերել, ավելացնել սխտորի ճզմած պճեղները, ձու ջարդել, ավելացնել ոչխարի աղացած փափկամիսը, համեմել աղ ու պղպեղներով, լավ խառնել: Զանգվածից երկարուկ գլաններ ձևավորել, թավալել ալյուրի մեջ: Սխտորածները յուղով տապակել: Սոուս պատրաստելու համար՝ 2 ճաշի գդալ ալյուրը բովել՝ մինչև գույնը փոխի, կրակից վերցնել, թողնել սառչի: Սոխը մանր կտրտել, յուղով տապակել, ապա ավելացնել լոլիկի մածուկը, արգանակի հետ խառնել բոված ալյուրը, սոուսը խառնելով հասցնել եռման աստիճանի, համեմել, քացախ ավելացնել, եփել 2 րոպե, սխտորածները գցել մեջը, տաքացնել, վրան կտրտած կանաչի շաղ տալ: