Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սունկով տավարի միսը գինու մեջ

Տավարի միսը լվանալ, կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել մի քանի րոպե: Երբ այն գույնը փոխի, և կեղև առաջանա, ավելացնել սունկը: Նախապես այն լցնել աղաջրի մեջ, ապա լվանալ հոսող ջրով: Եթե շատ խոշոր են, կտրատել: Սունկը մսի հետ տապակել 3-5 րոպե: Սոխը կիսել, շերտատել, լցնել թավայի մեջ: Տապակել այնքան, որ սոխը թափանցիկ դառնա: Ապա լցնել գինին, տոմատի մածուկը, համեմել, աղով, պղպեղով, շաքարավազ լցնել: Ավելացնել ծիթրոնի և դափնու տերևներ: Եռալուն պես դափնու տերևը հանել, որպեսզի այն մյուս բույրերի նկատմամբ գերիշխող չդառնա: Խառնել ևս մեկ անգամ, դնել շատ մարմանդ կրակին և եփել 1-2 ժամ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սունկով տավարի միսը գինու մեջ

տավարի միս տավարի միս 500 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

սունկ սունկ 300 գրամ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 3 ճաշի գդալ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

կարմիր գինի կարմիր գինի 200 մլ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ծիտրոն ծիտրոն

դափնու տերև դափնու տերև

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2410դրամ,
իսկ կալորիականությունը ` 119 կկալ