Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով և պելմենիով պուտուկ

Ալյուրն ու աղը մաղել թասի մեջ, ավելացնել 1 ձվի 5 ճաշի գդալ ջրի խառնուրդը, պինդ խմոր շաղել, 7-8 րոպե հունցել, ծածկել, թողնել հանգստանա: Տավարի մսին քերած սոխ, աղ ու պղպեղներ ավելացնել, լավ հունցել: Կաթսայի մեջ 1 լ ջուր լցնել, ավելացնել խոշոր կտրտած գազարը, մեկ գլուխ սոխը, հատիկ պղպեղները, դնել կրակին: Հենց սկսի եռ գալ՝ աղ և դափնու տերևներ ավելացնել, եփել 3 րոպե, դափնու տերևները հեռացնել, կրակն անջատել, թողնել արգանակը թրմվի: Խմորը բարակ բացել, սովորականից փոքր շրջանակներ կտրտել, փոքրիկ պելմենիներ ձևավորել, շարել ալյուր շաղ տված ափսեի մեջ: Տապակի մեջ կարագի և բուսայուղի խառնուրդ տաքացնել, պելմենիները բոլոր կողմերից տապակել, տեղափոխել կավե պուտուկների մեջ, նույն յուղով տապակել ոչ բարակ շերտատած ագարիկոնը, տեղափոխել պուտուկների մեջ: Արգանակը քամել, պուտուկների մեջ գազաի կտորներ էլ դնել, այնքան արգանակ լցնել, որ պելմենիներն ու սունկը ծածկվեն: Կափարիչ դնել: Եփել 30 րոպե՝ 200* տաքացրած ջեռոցում: Մատուցելիս վրան թթվասեր դնել, կտրտած կանաչի շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և պելմենիով պուտուկ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

տավարի միս տավարի միս 150 գրամ

սոխ սոխ 1.5 գլուխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

սունկ սունկ 200 գրամ

գազար գազար 1 հատ

կարագ կարագ 30 գրամ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

դափնու տերև դափնու տերև 3 հատ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ 10 հատ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 100դրամ,
իսկ կալորիականությունը ` 24 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5