Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկի սոուսով տավարի միս

Տավարի ֆիլեից 3-4 սմ հաստությամբ մասեր կտրել, սեղմելով մի քիչ տափակացնել, պղպեղներ և ուրց շաղ տալ, տրորել: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել մի կողմից, շրջել, տապակած կողմին աղ անել, տապակի մեջ կարագ ավելացնել, նաև մյուս կողմից տապակել, շրջել, աղ անել, թողնել ևս 1 րոպե, ապա տեղափոխել 180* ջեռոցը` եփել 5-8 րոպե: Սոուս պատրաստելու համար անհրաժեշտ է. Մանր կտրտած սոխը նույն յուղի մեջ թեթևակի տապակել: Բրոկոլին խոշոր կտորների բաժանել, լցնել քամիչի մեջ, քամիչը տեղադրել եռացող ջրով կաթսայի վրա, ծածկել, թողնել բրոկկոլին եփվի գոլորշիով: Սոխեռածին ավելացնել շերտատած սունկը, շարունակել տապակել 4-5 րոպե, լցնել սպիտակ գինին, եռացնել 2-3 րոպե, ավելացնել քերած պանիրը, խառնել: Հենց պանիրը հալվի – ավելացնել սերուցքը ու մարմանդ կրակին խառնելով եփել այնքան` մինչև սոուսը միատարր դառնա: Միսը դնել ափսեի մեջ, վրան սոուս լցնել: Իբրև խավարտ` բրոկկոլի մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկի սոուսով տավարի միս

տավարի միս տավարի միս 300 գրամ

կարագ կարագ 20 գրամ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

ուրց ուրց 0,5 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

սունկ սունկ 200 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

սպիտակ գինի սպիտակ գինի 30 մլ

սերուցք սերուցք 200 մլ

բրոկկոլի բրոկկոլի 1 գլուխ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1810դրամ,
իսկ կալորիականությունը ` 76 կկալ