Բաղադրատոմս
Ժուլյեն
Պատրաստեք ժուլյեն հետևյալ բաղադրատոմսով
Ժուլյեն շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սովորական աղցանն էլ, կարելի է, մի քիչ ձևափոխելով, մատուցել իբրև տոնական, հետաքրքիր, տաք ուտեստ: Առաջարկում եմ խմորից վարդակներ գնել և աղցանները մատուցել դրանց մեջ: Այդ վարդակներով կարելի է նաև տաք ուտեստ մատուցել:

Ինչպես պատրաստել ժուլյեն
Ջեռոցը միացնել, որ լավ տաքանա: Հավի խաշած միսը քրքրել, սունկը բարակ շերտատել: Կարագը թավայի մեջ հալեցնել, սունկը տապակել, ավելացնել հավի միսը, տապակել` մինչև ջուրը քաշվի: Ավելացնել ալյուրը, մի քիչ տապակել, ավելացնել թթվասերը, խառնել, որ գնդեր չլինեն, աղ ու պղպեղ անել, կրակից վերցնել: Այս զանգվածով լցոնել խմորից պատրաստի վարդակները, վրան քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցը: Մատուցել մարոլի տերևների վրա:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ժուլյեն
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1520դրամ,
իսկ կալորիականությունը ` 145 կկալ