Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շերտավոր խմորով ջեռեփուկ

Ոչխարի աղացած միսը թեթևակի տապակել, կափարիչը դնել շոգեխաշել, ապա ձիթայուղ ավելացնել շարունակել տապակել: Համեմել ուրցով, ծիտրոնով, պղպեղներով ու աղով, խառնել: Կրակից վերցնել թողնել սառչի: Մեկ այլ տապակի մեջ ձիթայուղ լցնել, կտրտած սոխը տապակել, ավելացնել կտրտած երշիկը միասին քիչ տապակել, այնուհետև ավելացնել կտրտած պղպեղները, քիչ տապակելուց հետո ավելացնել շերտատած սոնկը, թողնել սունկը դուրս գցած ջուրը քաշի, համեմել աղով ու պղպեղներով, ծիտրոնով: Ալյուր շաղ տված սեղանին շերտավոր խմորը բացել և երկու անհավասար մասի կտրել: Տապակին ձիթայուղ քսել, խմորի մեծ շերտը փռել մեջը, լցնել բանջարեղենի զանգվածը, հավասարեցնել: Մսի վրա ձու ջարդել խառնել: Լցնել բանջարեղենի շերտի վրա տարածել ու հարդեցնել: Երեսին փռել երկրորդ փոքր շերտը և եզրերը լավ ամրացնել: Երեսին հարած ձու քսել ու դանակով մի քանի տեղից ծակծկել: Եփել 220 աստիճան ջերմության ջեռոցում մոտ 35 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շերտավոր խմորով ջեռեփուկ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 400 գրամ

ոչխարի միս ոչխարի միս 500 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

դեղին պղպեղ դեղին պղպեղ 1 հատ

սալյամի սալյամի 100 գրամ

սունկ սունկ 200 գրամ

ձեթ ձեթ 0.200 հատ

ձու ձու 4 հատ

աղ աղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

սև պղպեղ սև պղպեղ

ծիտրոն ծիտրոն

ուրց ուրց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 240դրամ,
իսկ կալորիականությունը ` 360 կկալ