Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սալորաչրով և արքայախնձորով խոզի միս

Սոխը և սխտորը մանր անցքերով քերիչով քերել, խառնել 0.75 բաժակ խնձորի հյութի և կոնյակի հետ, աղ ու պղպեղներ անել: Խոզի ոսկորը հեռացրած մսակտորի մեջ կտրվածքներ անել, միսը դնել խոր թասի մեջ, մսակտորը դնել մեջը, վրան լցնել համեմված մարինադը, հավասարաչափ տարածել, ծածկել թաղանթով, առնվազն 6 ժամ թողնել սառնարանում մարինացվի: Միսը սառնարանից հանել, սենյակային ջերմաստիճանում պահել 10-15 րոպե: Սալորաչիրը կտրտել նշի մեծության: Նուշը կլպել: Արքայախնձորը քամել, հյութը պահել: Միսը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, ճեղքերը լցոնել սալորաչրի կտորներով և նշով, ներարկչի օգնությամբ մնացած խնձորի հյութը ներարկել մսի մեջ, մսակտորը օծել հալեցրած կարագով, վրան շարել արքայախնձորի օղակները, ծածկել ալյումինաթղթով և 180 աստիճան ջերմությամբ ջեռոցում եփել ամեն կգ-ի հաշվով 1 ժամ: Մսի մարինադին խառնել արքայախնձորի հյութը, այս սոուսով մի քանի անգամ օծել մսակտորը: Դրանից հետո ալյումինաթուղթը հեռացնել, մեկ անգամ էլ օծել սոուսով, եփել ևս 30 րոպե: Կտրելուց առաջ` թողնել 20 րոպե միսը հանգստանա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալորաչրով և արքայախնձորով խոզի միս

խոզի միս խոզի միս 1.5 կգ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

սալորի չիր սալորի չիր 100 գրամ

պահածոյացված արքայախնձոր պահածոյացված արքայախնձոր 1 տուփ

նուշ նուշ 70 գրամ

խնձորի հյութ խնձորի հյութ 1.5 թեյի բաժակ

կոնյակ կոնյակ 30 մլ

կարագ կարագ 30 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 6180դրամ,
իսկ կալորիականությունը ` 246 կկալ