Մսով ռուլետ
Պատրաստեք մսով ռուլետ հետևյալ բաղադրատոմսով
Մսով ռուլետ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Կոտլետ բոլորն են սիրում: Նույն խճողակով կարելի է ջեռեփուկ պատրաստել. Այս դեպքում ուտեստն ավելի առողջարար է ստացվում, քանի որ միսը չի տապակվում և յուղ էլ քիչ է օգտագործվում:

Ինչպես պատրաստել մսով ռուլետ
Հացի շերտերին կաթ լցնել, թողնել փափկեն: Աղացած մսին խառնել հացի թրջած և մզած կտորները, մանր կտրտած խոզապուխտը, հում ձվերը, համեմունքները, զանգվածը լավ հունցել: Հարմար կաղապարի մեջ ալյումինաթուղթն այնպես փռել, որ հետագայում եզրերով հնարավոր լինի ծածկել ռուլետը: Ալյումինաթղթին կարագ քսել, խճողակի կեսը փռել վրան, մեջտեղում երկարությամբ շարել կարմիր, կանաչ պղպեղների շերտերն ու ոչ բարակ ձողիկների կտրտած պանիրը, ավելացնել մնացած խճողակը, երեսին կարագ քսել, ծածկել ալյումինաթղթի եզրերով և 35 րոպե եփել 200* տաքացրած ջեռոցում: Այնուհետև ալյումինաթուղթը հեռացնել, թողնել երեսը կարմրի: Ջեռոցն անջատել, ռուլետը ջեռոցում թողնել ևս 10 րոպե, ապա հանել ջեռոցից, ազատել ալյումինաթղթից, շերտ-շերտ կտրտել և մատուցել: Այն համեղ է և տաք, և սառը վիճակում: