Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ռավիոլի

Չոր հացի վրա գոլ կաթ լցնել, տրորել: Ավելացնել միսը, ձու կոտրել վրան, կտրատած սոխ լցնել, աղ, պղպեղ, խառնել: Այնքան ժամանակ ձեռքով խառնել, մինչև միատարր զանգված ստացվի: Ձուն ալյուրի, մշկընկույզի, աղի հետ խառնել, խմոր հունցել, մի ժամով դնել մի կողմ: Խմորը բարակ բացել, բաժակով շրջանակներ կտրել: Ամեն շրջանակի մեջ դնել մի գդալ միջուկ, կիսալուսնաձև փակել` մի կողմին եզրին ձու կամ ալյուր քսելով: Եռացող աղաջրի մեջ եփել 5-10 րոպե, մինչև ռավիոլիները ջրի երես բարձրանան: Մատուցել քերած պանրի և տոմատի սոուսի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ռավիոլի

տոմատի մածուկ տոմատի մածուկ 100 գրամ

ալյուր ալյուր 200 գրամ

ձու ձու 2 հատ

մշընկույզ մշընկույզ 0.5 թեյի գդալ

ջուր ջուր 2 ճաշի գդալ

միջուկ

տավարի միս տավարի միս 100 գրամ

ձու ձու 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

կաթ կաթ 100 մլ

հաց հաց 0.5 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 390դրամ,
իսկ կալորիականությունը ` 115 կկալ