Պուտուկ
Պատրաստեք պուտուկ հետևյալ բաղադրատոմսով
Պուտուկ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Մեր խոհանոցի ամենասիրված ճաշերից մեկը պուտուկն է եղել: Այն պատրաստել են հենց կավե մեծ ամանի՝ պուտուկի մեջ, որն իջեցրել են տաք թոնրի մեջ և թողել այնտեղ մի քանի ժամ: Հետագայում սկսել են պատրաստել նաև փոքր չափի կավե ամաններով, որոնք նախատեսված են մեկ մարդու համար:

Ինչպես պատրաստել պուտուկ
Ոչխարի միսն ոչ մանր կտրտել, գցել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել, դնել ուժեղ կրակին. Հենց քափը դուրս գցի՝ այն հավաքել: Միսը եփել՝ մինչև փափկի: Ալյուրը մաղել թասի մեջ, այնքան ջուր ավելացնել, որ պինդ խմոր ստացվի, լավ հունցել, ծածկել, թողնել հանգստանա: Սմբուկն, առանց կլպելու, շերտատել, մի կողմից տապակել, տեղափոխել ափսեի մեջ: Մսին աղ անել, կրակից վերցնել: Սոխը ոչ մանր կտրտել, բուսայուղով թեթևակի տապակել, ավելացնել ոչխարի կիսաեփ միսը, տապակել այնքան, որ միսը գույնը փոխի, լցնել կավի պուտուկների մեջ, վրան ավելացնել ոչ մանր կտրտած կարտոֆիլը, պղպեղները, կանաչ լոբին, մաքրած բամիան, դնել սմբուկի շերտերը, լցնել նախապես կիսաեփ արած սիսեռը, լոլիկի շերտերը: Լոլիկի մածուկը բացել արգանակով, արգանակը համեմել աղ ու պղպեղներով, լցնել պուտուկների մեջ, երեսին շաղ տալ ոչ մանր կտրտած կանաչին: Խմորը, պուտուկների հաշվով, գնդերի բաժանել, գնդերը բարակ բացել, դրանցով ծածկել պուտուկների բերանները, դրանք շարել ջեռոցի մեծ տապակի մեջ, դնել 180* տաքացրած ջեռոցը, եփել 1 ժամ: Կարելի է մատուցել պուտուկով, կամ ափսեով: